Աճեմօղլուն` Փաշինյանի հրավերի մասին․ Ամեն ինչ շատ բարդ է![]() 25 հունիսի 2026 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Տարոն Աճեմօղլուն հրաժարվել է մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարիներ առաջ իրեն ուղղված հրավերը՝ մասնակցելու Հայաստանի տնտեսական զարգացմանն աջակցելու գործընթացին։ Փաշինյանը դեռևս 2018 թվականին հայտարարել էր, որ Աճեմօղլուին հրավիրել է օգնելու երկրի տնտեսական վերականգնման և զարգացման գործում, սակայն տնտեսագետը Հայաստան չի ժամանել։ «Ամեն ինչ բավականին բարդ է, ուստի եկեք անցնենք հաջորդ հարցին», – ասել է հայտնի տնտեսագետը Ղազախստանում Եվրասիական զարգացման բանկի բիզնես ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում, հայտնում է Sputnik Արմենիան: Անդրադառնալով Հայաստանի տնտեսությանը՝ Աճեմօղլուն նշել է, որ, ի տարբերություն, օրինակ, Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների, Հայաստանը հարուստ բնական պաշարներ չունի, ուստի նրա համեմատական առավելությունները պետք է ձևավորվեն այլ ուղղություններով։ «Կարծում եմ, որ թվային փոխակերպումն է նոր հնարավորություններ ստեղծում Հայաստանի համար։ Սակայն այն փաստը, որ այն շատ փոքր երկիր է՝ սահմանափակ ներքին պահանջարկով և մեկուսացված իր բնական շուկաներից, որոշակի դժվարություններ է ստեղծում», – ասել է տնտեսագետը։ Տարոն Աճեմօղլուն ծնվել է Ստամբուլում։ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցն ավարտելուց հետո նա աշխատանքի է անցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |