Jasmine Home. Երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը![]() 7 հուլիսի 2026 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Քույրեր Աննան և Անին տասը տարի առաջ ստեղծել են Jasmine Home-ը՝ շուկային առաջարկելով տեքստիլի տասնյակ բարձրորակ պարագաներ՝ վերմակներ, անկողնային հավաքածուներ, բարձեր և բազմաթիվ այլ արտադրատեսակներ։ Տարիներ առաջ, երբ Jasmine Home-ը դեռ նոր էր մեկնարկել գործունեությունը, տեքստիլի արտադրությունները շուկայում քիչ էին։ Ժամանակի ընթացքում, աճող մրցակցությանը զուգահեռ, քույրերը, տարբեր վերապատրաստումներ և ուսումնասիրություններ իրականացնելով, ընդլայնեցին բիզնեսը։ Նպատակին հասնելու ճանապարհին Jasmine Home-ի գործընկերն է դարձել Ակբա բանկը, որի հետ համագործակցությամբ ընկերությունը կարողացել է ընդլայնվել և մեծացնել արտադրանքի ծավալները: «Զրոյից հիմնված և զարգացած բիզնես է Jasmine-ը: Ի սկզբանե մեր նպատակը մեծ արտադրամաս և շատ աշխատատեղեր ստեղծելն էր. այդ պատկերը մեր գլխում միշտ ունեցել ենք։ Երբ հասկացանք, որ հաջողում ենք, այդ ժամանակ արդեն կարիք կար նոր ֆինանսական ներդրումների և հենց այդ ժամանակահատվածում մեզ վստահեց և աջակցեց Ակբա բանկը, որը կին ձեռներեցներին առաջարկում էր երկարաժամկետ ֆինանսավորում, ինչի արդյունքում մեր բիզնեսը կարողացավ աճել»,- նշել է Jasmine Home-ի համահիմնադիր Աննա Դարբինյանը։ «Մենք այս պահին քսանից ավելի արտադրատեսակ ունենք, որոնք մասսայական արտադրության են՝ վերմակներ, անկողնային հավաքածուներ, բարձեր և այլ արտադրատեսակներ։ Աշխատանքի ընթացքում ժամանակ առ ժամանակ փոխվում են մեր դերերը. փորձում ենք փոխլրացնել միմյանց»,- նշել է Jasmine Home-ի համահիմնադիր Անի Դարբինյանը։ Jasmine Home-ում այժմ զբաղվում են եվրոպական շուկայի ուսումնասիրությամբ՝ արտահանում կազմակերպելու նպատակով: Առաջիկայում էլ Jasmine Home-ը կարող է դառնալ նաև հագուստ արտադրող ընկերություն. փորձնական նմուշներն արդեն կարված են: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |