Քաջարան-Ագարակ ճանապարհին ՀՀ-ում առաջին անգամ կամուրջների հեծանները տեղադրվում են նոր մեթոդով![]() 8 հուլիսի 2026 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցման ընթացքում կամուրջների հեծանների մոնտաժն իրականացվում է կախովի հեծանատեղադրիչ կայանքի (Launching Gantry) կիրառմամբ, որը Հայաստանում ներդրվել է առաջին անգամ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: Նոր տեխնոլոգիան ապահովում է շինարարական աշխատանքների առավել բարձր ճշգրտություն և անվտանգություն, իսկ ծրագրի ավարտից հետո ճանապարհը համապատասխանելու է միջազգային առաջադեմ չափանիշներին։ Կառուցվում է II տեխնիկական կարգի 32կմ երկարությամբ ճանապարհ։ Արդյունքում երթևեկության ներկայիս 50 կմ/ժ միջին արագությունը կավելանա մինչև 80 կմ/ժ-ի, ուղևորության ժամանակը կկրճատվի 35-40 րոպեով։ Ծրագիրը ներառում է նաև 5 նոր տրանսպորտային հանգույցների, 6 նոր վերգետնյա անցումների, մոտ 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունելների և 15 նոր կամուրջների կառուցում։ Կառուցումից հետո ճանապարհը կհամապատասխանի միջազգային առաջադեմ չափանիշներին: Ծրագիրն իրականացվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |