Կալաս․ ԵՄ-ն կհաստատի ՀՀ-ում հիբրիդային սպառնալիքներին հակազդող նոր առաքելությունը![]() 13 հուլիսի 2026 - 13:09 AMT PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին գործերի նախարարները Բրյուսելում նախատեսված նիստում կհաստատեն Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին միտված ԵՄ առաքելության ստեղծումը: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը։ «Մենք նաև պատրաստվում ենք համաձայնության գալ Հայաստանի համար նոր գործընկերային առաքելության շուրջ՝ հիբրիդային սպառնալիքների և FIMI (արտաքին տեղեկատվության մանիպուլյացիա և միջամտություն), որոնց նրանք իրականում բախվում են»,- ասել է նա, գրում է Factor.am-ը: Հայաստանում Եվրամիության գործընկերության առաքելությունը (EUPM Armenia) քաղաքացիական խորհրդատվական առաքելություն է, որը գործում է Համատեղ անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակում։ Այն հաստատվել է 2026 թվականի ապրիլի 21-ին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |