2009 թ. հունիսին Հարավկովկասյան երկաթգծով բեռնաշրջանառությունը կազմել է 59 824 458 տոննա 8 հուլիսի 2009 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Համաձայն «ՀԿԵ»ՓԲԸՖիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի կովմից տրամադրված օպերատիվ տվյալների՝ 2009 թ. հունիս ամսվա ընթացքում Հարավկովկասյան երկաթգծով պլանավորած 258400 տոննայից փոխադրվել է 260860 տոննա բեռ: Ընդհանուր առմամբ հունիս ամսվա բեռնաշրջանառությունը կազմել է 59824458 տոննա: Այսպիսով, 2009 թ. հունիսին բեռնափոխադրումները իրագործվել են 101,0% - ով, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:Հունիս ամսվաընթացքումարտահանման հաղորդակցությունում փաստացիորանփոխադրվելէ 29588 տոննա բեռ, ինչը կազմում է պլանավորած բյուջեի 50,5%: Հիմնական փոխադրվող բեռներն են՝ ցեմենտ, շինանյութ, մետաղի ջարդոն, արդյունաբերական հումք եւ մետ. կոնցենտրատ: Ներկրման հաղորդակցությունումփաստացիորեն փոխադրվել է 101900 տոննա բեռ` նախատեսված 99300 տոննայի փոխարեն, ինչը կազմում է պլանավորած բյուջեի 102%: Հիմնական փոխադրվող բեռներն են` շաքարավազ, ցորեն, նաֆտալից բեռներ, հանքային պարարտանյութ եւ մետաղ: Ներքին հաղորդակցությունում փաստացիորեն փոխադրվել է 103147 տոննա բեռ, ինչը կազմում է պլանավորած բյուջեի 102%: Հիմնական փոխադրվող բեռներն են` արդյունաբերական հումք, ցեմենտ եւ գունավոր մետաղի հանքաքար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |