«Կասկադ բանկը» դարձել է Հայաստանի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ֆոնդային բորսայի անդամ

PanARMENIAN.Net - 2009թ. հուլիսի 22-ից «Կասկադ բանկ» ՓԲԸ-ն դարձել է Հայաստանի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ֆոնդային բորսայի անդամ, հաղորդում է Հայաստանի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ի մամլո ծառայությունը:



Ըստ հաղորդագրության, որպես բորսայի անդամ բանկը հնարավորություն կունենա իրականացնել բորսային գործարքներ Հայաստանի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ում վաճառքի հանված բոլոր գործքիներով, ներառյալ ցուցակում գտնվող եւ բորսայի սակարկություններին մասնակցող կորպորատիվ արժեթղթերը, ինչպես նաեւ պետական պարտատոմսերը, «ՌԵՊՕ»-ն ու արտարժույթը:

«Կասկադ բանկի» միակ բաժնետերը Capital Holdingn է, որը 2004թ. հիմնել է Գաֆեսչյան ընտանիքի (ԱՄՆ) հիմնադրամը, նպատակ ունենալով աջակցել օտարերկրյա ներդրումների հոսքին Հայաստան` արեւմտյան չափանիշներով ֆինանսական ծառայություններ տրամադրող ընկերությունների խումբ ստեղծելու միջոցով: Ներկայումս բանկը տրամադրում է բոլոր տեսակի բանկային ծառայություններ:

2009թ. առաջին կիսամյակի վերջում «Կասկադ բանկի» ընդհանուր կապիտալը կազմել է 5,6 մլրդ դրամ, իսկ ընդհանուր ակտիվների գումարը գերազանցել է 12,8 մլրդ դրամը:



Ընդհանուր առմամբ Հայաստանի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ֆոնդային բորսայի անդամ են հանդիսանում 27 ընկերություններ, այդ թվում 20 բանկեր
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---