Թռիչքներն Եվրոպա առավել անվտանգ կդառնան24 հուլիսի 2009 - 22:24 AMT PanARMENIAN.Net - Քանի որ «Արմավիան» ավելացրել է Եվրոպայի ուղղությամբ կատարվող չվերթերը, մասնավորապես, դեպի Ցյուրիխ, Բեռլին, Հռոմ, ապա հնարավորություն է ստեղծվել մեծ ակցիա կազմակերպել` 10 տոկոս զեղջով ապահովագրական պոլիսներ տրամադրելով ընկերության տոմսերը ձեռք բերող քաղաքացիների համար, PanARMENIAN.Net ին է ասել «Արմավիա» ընկերության մարքեթինգի գծով մենեջեր Եսաի Մելիք-Յոլչյանը: Բացի այդ, ըստ նրա, 20-25 տոկոս բոնուս կտրամադրվի այն տուրօպերատորներին, որոնք 5 ամսվա ընթացքում կկարողանան իրացնել 2 մլն դրամի ապահովագրական պոլիսներ: «Այ Էս Ջի» ապահովագրական ՍՊԸ-ն հիմնադրվել է ապահովագրական շուկայում արդեն իսկ ճանաչում եւ ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող` «ԳՐԱՆԴ» Ապահովագրական ընկերության հիման վրա: «Այ Էս Ջի» ապահովագրական ՍՊԸ-ի հիմնադիրն է «Միկա Լիմիթեդ» Ընկերությունը: Այս առնչությամբ Մելիք-Յոլչյանը հավելել է, որ հայտարարված ակցիայի արդյունքում վաճառքի աճը կախված կլինի նրանից, թե որքանով ակտիվ կդրսեւորի իրեն «Այ Էս Ջի» ընկերությունը: «Կապրենք-կտեսնենք, սակայն կարող եմ հավաստիացնել, որ տոմսերի վաճառքի աճ անպայման կգրանցվի»,-ասել է նա: Ընկերության մուտքն ապահովագրական շուկա նպատակաուղղված է ավիացիոն հնարավոր ռիսկերի ապահովագրության իրականացմանը: ՀՀ-ում ավիացիայի դերն ու նշանակությունը առավել է կարեւորվում` պայմանավորված հանրապետության աշխարհաքաղաքական բավականին բարդ տեղակայվածությամբ: Տվյալ պարագայում Ընկերությունը հնարավոր առավելագույն պատասխանատվության զգացողությամբ ստանձնում եւ իրականացնում է ընկերության գերակայությունը հանդիսացող` ավիացիոն ռիսկերի ապահովագրությունը, եւ հիմնական գործընկերն այս ոլորտում հանդիսանում է ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը: Համաձայն 2008 թվականի տվյալների, «Այ Էս Ջի» Ապահովագրական ՍՊԸ-ն հավաքագրել է 1.460.337.466,00 ՀՀ դրամ ապահովագրավճար` ապահովելով իր առաջատար դիրքը (2-րդ տեղ) 2008թ-ի ընթացքում Հայաստանի ապահովագրական շուկայում գործող 11 կազմակերպությունների միջեւ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |