Հայաստանում կույրերի հետ աշխատանքի վերաբերյալ դասընթաց է կազմակերպվում

PanARMENIAN.Net - «Արի Արի» լեհական հիմնադրամը համատեղ Հայաստանի ,Save the Animalsե կազմակերպության եւ Հայաստանում Լեյն Կիրկլադի անվան շրջանավարտների կրթաթոշակային ծրագրի միության հետ, կազմակերպում են թրեյնինգ-սեմինար մասնագետների համար, որոնք աշխատում են կույր եւ վատ տեսողություն ունեցող մարդկանց հետ: Ծրագրի անվանումն է `«Լայն փակված աչքեր»: Դասընթացները կանցնեն 2009 թ-ի սեպտեմբերի 10-20-ը:



Բացի այդ կկազմակերպվեն հատուկ դասախոսություններ դպրոցներում, որտեղ մասնագետ կինոլոգները կպատմեն դոգոտրապիայի մասին, կույր մարդկանց կյանքում շուն-ուղեկցողների օգնության մասին:



Դասընթացների ընթացքում կշոշափվեն հանրապետության հաշմանդամների համար համապատասխան տեխնիկայի եւ փոխադրամիջոցների տրամադրման անհրաժեշտության մասին եւ նրանց համար բնական աշխուժության պայմանների ստեղծում նաեւ մասսայականացնել Լուի Բրեյլի այբուբենը:



Լուի Բրեյլը բիզով վիրավորելով աչքը` 3 տարեկանում կույրացավ: 1829 թ. նա մշակեց մինչեւ օրս կիրառվող ռելյեֆակետային տպատառը: Բացի տառերից եւ թվերից, նույն սկզբունքների վրա հիմնվելով, նա մշակեց նոտագիր եւ կույրերին երաժշտություն էր դասավանդում:



«Ֆրանսիայի Պատմությունը» 1837թ. Բրեյլի սիստեմով տպագրված առաջին գիրքն էր:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---