Հայաստանի կառավարությունը մի շարք շտկումներ է ներմուծել խաղատների գործունեությունը կարգավորող օրինագծերի մեջ

PanARMENIAN.Net - ՀՀկառավարությունը հինգաշբթի օրը կայացած արտագնա նիստումհավանություն էտվել «Հաստատագրվածվճարների մասին», «Պետական տուրքի մասին», «Շահութահարկի մասին» ,«Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերին: Օրենսդրական այս փաթեթն ուղղված է մեր երկրում խաղատների եւ խաղասրահների գործունեությունը կանոնակարգելուն, մի ոլորտ, որին վերաբերող որոշումները ՀՀ վարչապետի դիտարկմամբ հաճախ խեղաթյուրվում են:



Տվյալ դեպքում խնդիրը վերաբերում է այդ օբյեկտների համար, անկախ գործող սեղանների թվից, տարեկան հաստատագրված վճար գանձելուն: Առաջարկվում է, որ խաղատները վճարեն 400-ական միլիոն դրամ, իսկ խաղասրահները` 50-ական միլիոն: Նշված օրինագծերը սահմանված կարգով ներկայացվելու են ՀՀ Ազգային ժողով:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---