2009թ. ՎԶԵԲ-ը ռեկորդային ներդրումներ է կատարել Հայաստանում` 150 մլն դոլար

PanARMENIAN.Net - Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը`( ՎԶԵԲ) 2009թ. ռեկորդային ներդրումներ է կատարել Հայաստանում` 150 մլն դոլար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՎԶԵԲ-ի Հարավարեւելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի գծով բիզնես խմբի տնօրեն Օլիվյե Դեկամպը: «ՎԶԵԲ-ը Հայաստանի լավ գործընկերն է եւ ճգնաժամի պայմաններում մենք պետք է ավելին անենք: Մենք ռեկորդային ներդրումներ ենք կատարել Հայաստանում 2009-ին` 150 մլն դոլար, 2008թ. 75 մլն դոլարի համեմատ»,-ասել է նա: Ըստ նրա, այսօրվա դրությամբ ՎԶԵԲ-ը ՀՀ խոշորագույն ներդրողներից մեկն է, աշխատում է երկրի 11 առեւտրային բանկերի հետ:



Ինչպես ասել է Դեկամպը, նշված գումարի 65 տոկոսն արդեն տեղաբաշխված է: «60 մլն դոլարի գործարք է կնքվել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության հետ, 40 մլն դոլար կուղղվի «Զվարթնոց» օդակայանի վերակառուցման երկրորդ փուլի իրականացմանը, մնացածը` կուղղվի մի քանի փոքր գործարքների կնքմանը»,-ասել է նա: Դեկամպը հավելել է, որ մինչեւ տարեվերջ նախատեսվում է ավարտել շուրջ 12 փոքր գործարք տնտեսության իրական հատվածում, որոնց արժեքը կլինի 1-5 մլն դոլար յուրաքանչյուրը:



Մինչ օրս ՎԶԵԲ-ը շուրջ 335 մլն եվրո է ներդրել Հայաստանի տնտեսաւոյթան տարբեր ոլորտներում իրականացվող շուրջ 70 ծրագրերի իրականացման համար:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---