24 նոյեմբերի 2009 - 21:53 AMT
ՎԶԵԲ ներդրումները Հայաստանին 2010 թ-ն կարող են կազմել 100 մլն դոլար
Վերակառուցման եւ Զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներդրումները Հայաստանին 2010 թ-ն կարող են կազմել 100 մլն դոլար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Հարավարեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով ՎԶԵԲ-ի բիզնես խմբի տնօրեն Օլիվյե Դեկամպը: Տվյալ գումարը, նրա խոսքերով, կախված կլինի պահանջարկից, որը կձեւավորվի եկող տարի:

ՎԶԵԲ-ի համար առաջնային է լինելու 2010 թ-ի երկարաժամկետ նախագծերի ֆինանսավորումը, մասնավորապես պինդ աղբի վերամշակման եւ ջրի մաքրման ծրագրեր, ներդնել փոքր եւ միջին բիզնեսի ձեռնարկություններին էներգատնտեսող տեխնոլոգիաներ, ինչը թույլ կտա բարձրացնել նրանց մրցունակությունը: Բացի այդ նա նշել է, որ կընդլայնվի բանկերի ֆինանսավորումը, սակայն ոչ այն պատճառով, որ նրանք չունեն բավարար լիկվիդայնություն:
Դեկամպը նաեւ ավելացրել է, որ Հայաստանի կառավարության հետ բանակցություններ են վարվում ներդրումներ իրագործելու համար ենթակառուցվածքների զարգացմանը: