ԱՊՀ երկրների, Բաթիայի եւ Վրաստանի որոնողները քննարկում են 2010 թ-ի պլանները

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ն Տուլայում ԱՊՀ երկրների, Բալթիայի, Վրաստանի ավելի քան 200 որոնողական միավորումների ներկայացուցիչներ մասնակցեցին միջոցառումներին, որոնք նվիրված էին «Հիշողության Հերթափոխ» Միջազգային որոնողական արշավի փակմանը եւ Տուլա քաղաքի պաշտպանության 68-ամյակին:



«Հիշողության Հերթափոխ» Միջազգային որոնողական արշավը արդեն երկրորդ տարին է, որ կազմակերպում է «Որոնող» Տոիլայի շրջկենտրոնի երիտասարդական կենտրոնի կողմից ԱՊՀ անդամ երկրների միջպետական մարդասիրական համագործակցության հիմնադրամի աջակցությամբ: 2009 թ-ի արշավի ընթացքում ԱՊՀ երկրների, Բաթիայի եւ Վրաստանի որոնողների ընթացքում հայտնաբերվել էին եւ թաղվել Կարմիր բանակի 202 մարտիկների եւ հրամանատարների աճյունները, հաջողվել է պարզել նրանցից 87-ի անունները:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---