«Ամերիաբանկը» եւ IFC-ն վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման համար ստորագրել են 15 մլն դոլարի վարկային պայմանագիր

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 22-ն, Երեւանում տեղի ունեցավ «Ամերիաբանկի» եւ Համաշխարհային բանկի խմբի անդամ` Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման համար ստորագրել են 15 մլն դոլարի վարկային պայմանագիր: Պայմանագիրը ստորագրել են «Ամերիաբանկի»տնօրինության նախագահ`գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը եւ IFC-ի Կովկասի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լյուբեքը:



«Այս տարի դա արդեն երկրորդ պայմանագիրն է, որը բանկը ստորագրել է IFC-ի հետ եւ ես հույս ունեմ, որ մեր համագործակցությունը հետագայում ավելի կամրապնդվի եւ կշարունակվի նոր ծրագրերի միջոցով», - ասել է Արտակ Հանեսյանը: Նա նշել է, որ վարկային միջոցները կտրամադրվեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխատող փոքր ձեռնարկություններին, մինչեւ 8 տարի ժամկետով` 3 տարվա արտոնյալ ժամանակահատվածով: Տարեկան վարկային տոկոսադրույքը կկազմի 10-12%:



Իր հերթին, Թոմաս Լյուբեքը ավելացրել է, որ տրամադրված գումարը կուղղվի Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման համար: Նա նաեւ ավելացրել է, որ այդ պայմանագիրը IFC ծրագրի մասն է, որի ընդհանուր արժեքն է 1 մլրդ դոլար:



IFC-ի տարածաշրջանային տնօրենը հայտնել է, որ այդ պայմանագրի շրջանակներում նախատեսվում է մինչեւ 20 ՄգՎատ հզորության փոքր հիդրոէլեկտրոկայանների կառուցումը, ինչը թույլ կտա կրճատել CO2-ի արտանետումները տարեկան մինչեւ 30.000 տոննայով:



Առաջին պայմանագիրը «Ամերիաբանկի» եւ IFC-ի միջեւ ստորագրվել է 2009 թ-ի հուլիսի 3-ն, համաձայն որին IFC-ն տրամադրել է բանկին 5 մլն դոլարի առեւտրի ֆինանսավորման երաշխիք, ինչը բանկին թույլ տվեց ընդլայնել իր հաճախորդների արտաքին առեւտրային գործարքների ֆինանսավորումն ամբողջ երկրում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---