Փետրվարի 21-ին Հայաստանում մեկնարկում են Մայրենի լեզվի տարվա միջոցառումները

PanARMENIAN.Net - «Հայոց լեզուն հայ ինքնության պահպանման հիմնական գրավականն է: Ուստի մենք ուաշդրություն ենք դրաձնում նաեւ մայրենի լեզվի պահպանման վրա»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարելլ է ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ժենյա Ազիզյանը: Նա նշել է, որ Մայրենի լեզվի տարվա շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունը մեկ տարվա ծրագիրր է մշակել, որը պետք է իրականացվի Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս:



«Մենք դիմել ենք ԱԳՆ-ին, որպեսզի նա միջնորդ դառնա արտերկրում մեր ծրագրի կատարման համար: Մենք նախատեսում ենք նաեւ երաժշտական եւ գրական երեկոներ անցկացնել, բացել հայոց լեզվի եւ գրականության խմբակներ մեզ մոտ գործող «Մեսրոպ Մաշտոց» խմբակի սխեմայով: Մենք նախատեսում ենք նաեւ ցուցահանդեսներ ու գրական երեկոներ «Հայաստանն իմ հայրենիքն է, հայերենն` իմ մայրենին է» խորագրով, ինչպես նաեւ տարբեր թեմաներով սեմինարներ, օրինակ` «Հայոց լեզուն օտարերկրացիների տեսակետից», որտեղ մենք մտադիր են նեգրավել հայերեն տիրապետող օտարերկրացիներին: Այդ սեմինարներին նախատեսվում են նաեւ Հայաստանի եւ հայտնի հայերի մաիսն պատմող ֆիլմերի ցուցադրություններ»,-ասել է Ժ.Ազիզյանը:



Ըստ նրա, այս տարի կշարունակվի նաեւ «Մեր ազգի մեծերը» ծրագիրը: Անցյալ տարի նախարարությունը սկավառակներ էր թողարկել մեծանուն հայերի մասին, որոնք տարածվելու են սփյուռքում: Նախարարությունը մտադիր է նաեւ սկավառակներ թողարկել այն մեծ հայերի մասին, որոնց հոբելյանն է նշվում այս տարի: Հայկական դպրոցներին ու գրադարններին կփոխանցվի «Սովորիր մեծերից» առակների, ասացվածքների եւ թեւավոր արտահայտությունների գրքերի որոշ խմբաքանակներ: Գիրքը գրված է արեւմտահայերենով եւ արեւելահայերենով եւ լույս է տեսել 2009 թվականին:



Այն մասին, որ 2010 թվականը Հայաստանում հայտարավել է մայրենի լեզվի տարի, Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը 2009թ. դեկտեմբերի 29-ին մամլո ասուլիսում: Միջոցառումները կմեկնարկեն փետրվարի 21-ին` Մայրենի լեզվի օրը, որը նշվում է պետական մակարդակով: Նման ծրագրի նպատակն է խթանել սփյուռքի ներկայացուցիչների մայրենին սովորելու ու օգտագործելու ցանկությունը եւ վերադարձնել մարդկանց իրենց արմատներին: Խոշոր մշակութային «Մեկ ազգ` մեկ մշակույթ» փառատոնը նույնպես կանցնի Մայրենի լեզվի տարվա շրջանակներում: Փառատոնի կազմակերպիչն այս տարի սփյուռքի նախարարությունն է:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---