Արարատբանկը եւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկը ստորագրեցին 4 մլն դոլար արժողությամբ պայմանագիր15 հունվարի 2010 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 15-ին Մարիոթ-Արմենիա հյուրանոցում Վերակառուցմանեւ Զարգացման Եվրոպականբանկը (ՎԶԵԲ) ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետկնքեցհամաֆինանսավորման պայմանագիր, որիշրջանակում վարկային միջոցները կտրամադրվեն 7 տարի աննախադեպ մարման ժամկետով:Պայմանագիրը ստորագրեցին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻվարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը եւ Վերակառուցման եւ ԶարգացմանԵվրոպականբանկի Երեւանիգրասենյակի ղեկավարՎալերիու Ռազլոգը: 4.000.000 ԱՄՆ դոլար ծավալով համաֆինանսավորման պայմանագիրն ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ հնարավորություն կնձեռի վարկավորումն իրականացնել հայաստանյան բիզնեսի բոլոր բնագավառներում: Այսպիսի պայմանագրի կնքումըպայմանավորվածէինչպես ՎԶԵԲ-իկողմից ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻմենեջմենթին տրվածգնահատականով, վերջին երեք տարիներին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ձեռք բերած ֆինանսական ցուցանիշներով, հասարակական հեղինակությամբ, բիզնես միջավայրի կողմից ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ նկատմամբ տածած վստահությամբ, այնպես էլ ՎԶԵԲ-ի եւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ միջեւ ձեւավորված սերտ եւ արդյունավետ համագործակցությամբ: Համաֆինանսավորման այսպայմանագիրըվերջին երկու տարում հինգերորդնշանակալիծրագիրն է, որ իրականացվում էԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ եւ ՎԶԵԲ-իմիջեւ: Դեռեւս 2008 թվականի հունվարինԱՐԱՐԱՏԲԱՆԿԸեւ ՎԶԵԲ-ը ստորագրեցին 5.000.000 ԱՄՆդոլարծավալով վարկային պայմանագիր եւ իրականացրեցին ինչպես միջին, այնպես էլ փոքր բիզնեսի վարկավորման ծրագրեր, որն իրականացվեց «Միկրովարկավորում-Հայաստան» միջազգային ծրագրի հետ համատեղ` հնարավորություն ընձեռելով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հաճախորդներին օգտվելու ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ նոր տեխնոլոգիաներով վարկային պրոդուկտներից: Այս պայմանագրի շրջանակներում իրականացվեցնաեւ 1.000.000 ԱՄՆդոլար ծավալովառեւտրիխթանմանծրագիր, որիծավալը հետագայում մեծացվեց եւս 1.000.000 ԱՄՆդոլարով` նկատիունենալով այդծրագրի իրականացմանգործում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻձեռք բերածհաջողությունները: 2008 թվականիհոկտեմբերին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸեւՎերակառուցման եւԶարգացմանԵվրոպականբանկը ստորագրեցինԱՐԱՐԱՏԲԱՆԿԻկապիտալում ՎԶԵԲ-իմասնակցությանպայմանագիրը, համաձայնորիՎԶԵԲ-ը 25 տոկոս մասնակցությունունեցավԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կապիտալում`ընդգծելովիրվստահությունը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ նկատմամբ: ՀետագայումԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ եւ կանադականCRC Sogema խորհրդատվական ընկերության միջեւ ստորագրվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ինստիտուցիոնալ զարգացման պայմանագիր, որը նախատեսված էր ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ եւ ՎԶԵԲ-ի միջեւ հոկտեմբերին ստորագրված պայմանագրով: 2009թ.օգոստոսին ստորագրվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից «Իզմիրլյան-Եվրասիա ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ի ձեռք բերման պայմանագիրը, որի արդյունքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ դարձավ այդ կազմակերպությունում միակ մասնակիցը: 2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ ընդհանուր ակտիվները կազմում են 41 միլիարդ 342 միլիոն դրամ: Աճը նախորդ տարվա համեմատությամբ կազմում է 11 միլիարդ 710 մլն դրամ կամ 39.5 %: Վարկային ներդրումները 2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում են 16 միլիարդ 175 միլիոն դրամ: Աճը նախորդ տարվա համեմատությամբ կազմում է 33%: Պարտավորությունները կազմում են 33 միլիարդ 494 միլիոն դրամ: Աճը նախորդ տարվա համեմատությամբ կազմում է 11 միլիարդ 406 միլիոն դրամ կամ 51.6 %: Ընդհանուր կապիտալը 31.12.2009 թ.դրությամբ կազմում է 7 միլիարդ 848 միլիոն դարամ` նախորդ տարվա համեմատությամբ աճելով 304 միլիոն դրամով կամով, 4 %-ով: 2009թ.ընթացքում Բանկիհաճախորդներիթիվնաճել է35.5 հազարով,կամ106.9%-ով կազմելով 68.6 հազ. հաճախորդ: Պլաստիկ քարտերի թիվն աճել է 16.9 հազարով, կամ 79.3%-ով, կազմելով 38.2 հազար քարտ: 2009թ.շահույթը կազմում է 580 միլիոն դրամ: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միջազգային ֆինանսական հաստատություն է, որը նախագծեր է ֆինանսավորում 29 երկրներում` Կենտրոնական Եվրոպայից մինչեւ Միջին Ասիա: Միջոցներ ներդնելով մասնավոր ձեռնարկություններում, որոնց պահանջները չեն կարող լիովին բավարարվել շուկայի կողմից, բանկը նպաստում է ձեռնարկատիրական հատվածի զարգացմանը եւ անցմանը շուկայական տնտեսությանը: ՎԶԵԲ-ի սեփականատերերն են 61 երկիր եւ 2 միջազգային կազմակերպություն: ՎԶԵԲ-ը օգտագործում է իր սերտ կապերը տարածաշրջանների երկրների կառավարությունների, իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել ձեռնակատիրական գործունեության համար: Բանկը նաեւ խոշորագույն ներդրողներից է Հայաստանում: Բանկի ներդրումները Հայաստանում 2009թ. կազմել են շուրջ 150 մլն դոլար 2008թ. 75 մլն դոլարի դիամց: Մինչ օրս ՎԶԵԲ-ը 335 մլն եվրո է ներդրել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում շուրջ 70 ծրագրերի իրականացման համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |