Հայաստանում Եվրոպական դատարանի հետ համագործակցելու բարդություն կա

PanARMENIAN.Net -
Եվրոպական դատարանը այնպիսի իրավիճակում է հայտնվել, երբ նրա որոշումները պետությունները պահանջված մակարդակով չեն կատարում: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:



Նա նաեւ հայտնել է, որ օրերս Ինտերլակենում(Շվեյցարիա) տեղի ունեցած Եվրադատարանի բարեփոխումների հարցերով ԵԽ նախարարների համաժողովի ժամանակ նշվել է, որ օմբուդսմեններն իրենց երկրներում մոնիտորինգ պետք է անցկացնեն` Եվրադատարանի որոշումները ճշտորեն կատարելու վերաբերյալ:



Նա նշել է նաեւ, որ Հայաստանը լավ իրավիճակում չի գտնվում: «ՀՀ քաղաքացիների բողոքները ավելի ու ավելի շատանում են, եւ կան շատ գործեր, որ նրանք շահում են մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական դատարանում», - նշել է ՀՀ օմբուդսմենը` ավելացնելով, որ Հայաստանում Եվրոպական դատարանի հետ համագործակցելու բարդություն կա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---