Հայաստանի բենզինի շուկայում գնաճ է գրանցվել 9 մարտի 2010 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) անցած շաբաթ 10 դրամի գնաճ է գրանցել Հայաստանի բենզինի շուկայում, PanARMENIAN.Net ին է հայտնել հակամենաշնորհային մարմնի մամլո քարտուղար Արմինե Ուդումյանը: Ըստ նրա, բենզինի սակագները ՏՄՊՊՀ ուշադրության կենտրոնում են գտնվում եւ այդ շուկայի դիտարկումը շարունակվում է: «Վառելիքի համաշխարհային գների 10-տոկոսանոց աճի արդյունքում Հայաստանում բենզինը թանկացել է ընդամենը 3 տոկոսով»,-ստեղծված իրավիճակն է մեկնաբանել Հայաստան բենզինի ներկրման խոշորագույն ներկրողներից մեկի` «Միկա Լիմիթեդի»-ի PR-մենեջեր Անահիտ Այվազյանը: Ըստ ՀՀ Վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, 2010թ. հունվարին 2009թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.1% գնանկում: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է բենզինի դիզելային վառելիքի` համապատասխանաբար 2.1% եւ 0.1% գնանկում: 2010թ. հունվարին 2009թ. հունվարի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 39.8% եւ 25.2%-ով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |