Հայաստանից արտահանվող ապրանքի ծավալները մոտենում են մինչճգնաժամային մակարդակին

Հայաստանից արտահանվող ապրանքի ծավալները մոտենում են մինչճգնաժամային մակարդակին PanARMENIAN.Net - Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա հունվար ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 67.6%-ով եւ կազմել է ընդամենը 58.8 մլրդ դրամ:Այս տվյալները ներկայացված են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի հունվար ամսվա ամփոփ ցուցանիշները» վերլուծության մեջ` համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 344 հարկ վճարողների ցանկի:



«Այս ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված է ոչ միայն առեւտրային նպատակով ներմուծված ապրանքների ավելացմամբ, այլեւ արտադրական պահանջներից ելնելով կազմակերպությունների կողմից ՀՀ տարածք ներկրված թանկարժեք սարքավորումներից: Այս ցուցանիշի աճը ուղիղ համեմեատական կարգով իր անդրադարձն է ունեցել նաեւ ՀՀ սահմանին վճարված մաքսային վճարների վրա, որը 2010թ.-ի հունվար ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ավելացել է 49.3%-ով եւ կազմել 10.9 մլրդ դրամ»,-ասվում է վերլուծության մեջ:



Արտահանման ծավալների ցուցանիշի առումով աստիճանաբար սկսվում է վերականգնվել ճգնաժամին նախորդող տարվա տեմպերը եւ բնականաբար 2010թ.-ի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ կազմակերպությունները ավելացրել են արտահանվող ապրանքների ծավալները: Այսպես, արտահանմամբ զբաղվող խոշորագույն ութ կազմակերպությունների («Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ռուսալ Արմենալ», «Արմենիան Քափըր Փրոգրամ», «Մաքուր երկաթի գործարան», «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն», «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ», «Պռոշյանի կոնյակի գործարան» եւ «Եվրոթերմ») կողմից արտահանման ծավալները 2010թ.-ի հունվար ամսին կազմել են 13.4 մլրդ դրամ նախորդ տարվա հունվար ամսվա 4.8 մլրդ. դրամի փոխարեն կամ ավել 8.6 մլրդ դրամով:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---