«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու ծրագրի իրականացման կազմակերպությունը կսկսի գործել հուլիսին22 մարտի 2010 - 18:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀտրանսպորտի եւ կապի նախարարՄանուկ Վարդանյանը մարտի 22-ին ընդունել էԱսիականզարգացման բանկիծրագրի պատասխանատու Արտո Ահոնեին, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: Նախարարը շնորհակալություն էհայտնել բանկիներկայացուցչին` համագործակցության համար եւ հույս հայտնել, որ առաջիկայում համատեղ ծրագրերն ավելի գործնական ընթացք կստանան: Մասնավորապես, անդրադարձ է եղել «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագրին: Մ.Վարդանյանը տեղեկացրել է, որ արդեն հայտարավել է այդ ծրագրի իրականացման կազմակերպության տնօրենի ընտրության մրցույթը, որի ամփոփումից հետո կսկսվեն նոր գրասենյակի կազմավորման աշխատանքները: Ա.Ահոնեինշնորհավորելով նորանշանակ նախարարին, մանրամասն ներկայացրել է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման վերաբերյալ կազմված ժամանակացույցը եւ տեղեկացրել, որ ծրագրի իրականացման կազմակերպությունը հուլիսին կսկսի գործել: Հանդիպմանըքննարկվել են նաեւ Ասիական զարգացման բանկի կողմից ենթակառուցվածքների վերանորոգման նպատակով ֆինանսավորվող ընթացիկ այլ ծրագրեր: ![]() «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագիր 2010 թվականի հունվարի 15-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագիրը, որը հաշվարկված է մինչեւ 2017 թ.: Դրանով մեկնարկ տրվեց մի ծրագրի, որը Հայաստանին թույլ կտա ապագայում մեղմացնել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջափակման հետեւանքները, թույլ կտա, որպեսզի Հայաստանը կարեւոր դեր խաղա տարածաշրջանում որպես տարանցիկ երկիր եւ միանա Սեւծովյան օղակաձեւ ավտոմայրուղուն: Ողջ նախագծի արժեքը կարող է մեկուկես միլիարդ դոլարի հասնել: Իրանական բանկերը նույնպես պատրաստ են ֆինանսավորել ավտոմայրուղու առանձին հատվածների շինարարությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |