Հայ երեխաները պատրաստ են կատարել ցանկացած աշխատանք, եթե ընտանիքը կարիքի մեջ է

PanARMENIAN.Net - «Հայաստանում մանկական թրաֆիկինգը» թեմայով մարտի 30-ին տեղի ունեցած ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ ներկայացվեց երկու ամսվա ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, որ անցկացվել էր նպատակ ունենալով բացահայտել Երեւանի եւ Հայաստանի շրջանների բնակիչների թրաֆիկինգից պաշտպանված եւ դրա մասին տեղեկացված լինելու մակարդակը, ինչպես նաեւ բացահայտելու հասարակության առավել խոցելի խավին:



«Այս մամլո ասուլիսը պատահականորեն չի կազմակերպվել: Երեկ Բրյուսելում տեղի ունեցավ համաժողով, որի ընթացքում Եվրամիությունը մանկական թրաֆիկինգի, սեքսուալ, պոռնոգրաֆիկ եւ երեխաների այլ կարգի շահագործման մասին նոր օրենսդրություն ընդունեց», - իր ելույթում նշեց Հայաստանում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը:



Ուսումնասիրություններն անց են կացրել «Ներդաշնակ հասարակություն» սոցաշխատողների ընկերակցությունը` 2009 թ. հոկտեմբերից մինչեւ դեկտեմբեր: «Մենք ուզում ենք պարզել, թե Հայաստանի երեխաներն ու մեծերը տեղեկացված են, արդյոք, «թրաֆիկինգ» հասկացության մասին, եւ ծանո՞թ են նրանց այդպիսի իրավիճակները», - ընդգծել է ընկերակցության ղեկավար Միրա Անտոնյանը:



Նրա խոսքերի համաձայն, ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են ե'ւ դրական են, ե'ւ բացասական երեւույթներ. «Մեր տվյալների համաձայն, Երեւանի բնակիչներն ավելի տեղեկացված են, քան շրջանների բնակիչները: Մենք նաեւ պարզել ենք, որ թրաֆիկինգ հասկացությանը բնակչության շատ քիչ մասն է ծանոթ, թեեւ նրանցից շատերը բախվել են այնպիսի իրավիճակների, որոնք նման են թրաֆիկինգին, եւ չգիտեին այդ երեւույթի ճշգրիտ ձեւակերպումը» - ընդգծել է Միրա Անտոնյանը:



Նա նաեւ ավելացրել է, որ «Ի՞նչ աշխատանք կանեիք, եթե ձեր ընտանիքը կարիքի մեջ լիներ» հարցին մեծ մասը պատասխանել է` ամեն աշխատանք: Ընկերակցության ղեկավարի խոսքերի համաձայն, հենց այդ երեխաները` հիմնականում 14-17 տարեկան, մեքենայաբար վտանգի տակ են: Այդ վտանգի տակ են նաեւ արտասահմանում աշխատանք փնտրողների շրջանում հարցման մասնակցածների 56.9 տոկոսը, ընդ որում նրանց մեծ մասը պատրաստ է նույնիսկ իր փաստաթղթերի ձեւակերպումը վստահել պատահական մարդու:



Մամլո ասուլիսի ժամանակ ներկայացվել է մանկական թրաֆիկինգի մասին պատմող սոցիալական տեսաֆիլմ, պաստառներ եւ զվարճապատումներ, որոնք ներգրավվելու են Հայաստանի հանրակրթական հիմնարկություններում` տեղեկացվածությունը բարձրացնելու համար: Սոցիալական տեսաֆիլմը ցուցադրվելու է նաեւ հայկական հեռուստաալիքներով:



«Այս հետազոտությունը մի մասն է միայն այն ծրագրի, որն ընդգրկում է նաեւ 240 դպրոցների եւ Հայաստանի 17 մասնագիտացված հիմնարկությունների ուսուցիչների հետ աշխատանքները, ներկայացված պաստառների եւ տեսաֆիլմերի օգնությամբ տեղեկացվածության բարձրացումը, ինչպես նաեւ փողոցում հայտնված երեխաներին օժանդակություն ցուցաբերելը», - ընդգծել է մանկական թրաֆիկինգի կանխարգելման նախագծի հայկական մասնաճյուղի People in Need հասարակական կազմակերպության ղեկավար Տաթեւիկ Բեժանյանը` PanARMENIAN.Net ի թղթակցի հետ հարցազրույցի ընթացքում:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---