“ԱրմենՏել” ընկերությունը բնակարան է նվիրել կապավորի ընտանիքին

“ԱրմենՏել” ընկերությունը բնակարան է նվիրել կապավորի ընտանիքին

PanARMENIAN.Net - “ԱրմենՏել” ընկերությունը բնակարան է նվիրել կապավորների ընտանիքին: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին “ԱրմենՏելի” մամլո ծառայությունը, քարե շինության երկրորդ հարկի 89.9 քառ. մետր մակերեսով բնակարանում կբնակվի Գասպարյանների ընտանիքը: Արտավազդ Գասպարյանը դեռ 1941 թվականից սկսել է աշխատել “Հայաստանի Հեռախոսային ցանցերի” Սևանի տարածքային կոմուտատորում և իր կյանքի 55 տարին նվիրել է այդ աշխատանքին: Հոր ճանապարհը շարունակեց տղան` Սերգեյը, ով 1972 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է կապի ոլորտում:

“Հուսով եմ ընկերության նախաձեռնությունը կօգնի այս ընտանիքին ավելի վստահ նայել վաղվա օրվան, խթան կհանդիսանա բարեկեցիկ կյանքի և պայծառ ապագայի կառուցման համար”,- նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ընտանիքի անդամ Էմիլիա Գասպարյանն իր հերթին ասաց, - “Մենք շնորհակալ ենք “ԱրմենՏել” ընկերությանն այս նվերի համար: Ստանալով, կարելի է ասել, ամենակարևորը` բնակարան, մեզ մնում է միայն զբաղվել բնակարանի բարեկարգմամբ, ինչը մենք մեծ հաճույքով կանենք, դա միայն ժամանակի հարց է”:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---