Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիայի գլխավոր համաժողովը տեղի կունենա Երևանում

Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիայի գլխավոր համաժողովը տեղի կունենա Երևանում

PanARMENIAN.Net - 2010 թ. հունիսի 16-18-ը Երևանում կկայանա Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիայի (EAEA) գլխավոր համաժողովը:

Այդ մասին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ապրիլի 13-ին հայտարարեց Երևանում "Եվրոպական կրթական հիմնադրամի"` Հայաստանում ծրագրի համար պատասխանատու Միլենա Կորոդինիի հետ հանդիպմանը:

Արմեն Աշոտյանը նշեց Երևանում այդ համաժողովի անցկացման կարևորությունը: "Դա կնպաստի Հայաստանի Կրթության նախարարության և միջազգային հասարակական կազմակերպությունների համագործակցության զարգացմանը երկրում մեծահասակների համար կրթական համակարգի ստեղծման ու լիարժեք ձևավորման բնագավառում",- ասաց նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---