Արթուր Անդրանիկյան. Անցումը դասական հայկական ուղղագրության պահանջում է տևական ժամանակ և մեծ աշխատանք

PanARMENIAN.Net - “Անցումը դասական հայկական ուղղագրության կարող է գնահատվել միայն որպես պատմական հիշողության վերականգնում, քանի որ 1500 տարի շարունակ հայերն օգտվել են հենց այդ ուղղագրությունից, այն փոխվել է միայն 1922 թվականին Նիկոլ Աղբալյանի կողմից”,-հայտնել է գրականագետ Արթուր Անդրանիկյանը ապրիլի 21-ի մամլո ասուլիսում: Ըստ նրա, այսօրվա դրությամբ գլխավոր խնդիրը հանդիսանում է դասական հայերենով գրված ստեղծագործություների հրատարակումը.”Մենք վիրավորում ենք Սիամանթոյին և Դանիել Վարուժանին` վերափոխելով նրանց ստեղծագործությունները արևելահայերենի”,-ասել է Արթուր Անդրանիկյանը: Նա հավելել է նաև, որ անցումը դասական հայկական ուղղագրության ոչ այնքան բարդ է, որքան այդ մասին խոսվում է: Հարկավոր է միայն սովորել ուղղագրության մի քանի կանոն:

“Սակայն հայոց լեզվում կան բազմաթիվ խոսքեր, որոնց ուղղագրությունը չի բացատրվում կանոններով, ուստի բոլոր այդ խոսքերը ստիպված ենք լինելու կրկին սովորել և հիշել: Բացի այդ, ըստ դասական հայկական ուղղագրության, մեկ բառը կարող է ուղղագրության մի քանի տարբերակ ունենալ, ինչը մեծ խնդիր կդառնա բնակչության համար: Ես դեռևս չեմ խոսում փոխառված բառերի մասին, որոնց ուղղագրությունը առանձին մեծ խնդիր է տվյալ իրավիճակում”,-ընդգծել է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը:

Ըստ նրա, անցումը դասական հայկական ուղղագրության կխճճի հայոց լեզուն և, ի վերջո, կստիպի մարդկանց գրել օտար լեզվով: “Դասական ուղղագրությունը կարելի է օգտագործել կիրակնօրյա դպրոցում, սակայն չի կարելի օգտագործել առօրյա կյանքում, դասագրքերի, թերթերի և պետական փաստաթղթերի ստեղծման ժամանկ”,-ասել է Վ.Դևրիկյանը:

Արթուր Անդրանիկյանը առարկել է, թե անցումը դասական ուղղագրության պահանջում է տևական ժամանակ և մեծ աշխատանք: “1993թ. ի վեր ես գրում եմ դասական ուղղագրության անցնելու մասին և կանգ չեմ առնի ձեռք բերվածի վրա”,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Արթուր Անդրանիկյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---