ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է հարավկորեական GS Engineering and Construction շինարարական ընկերության նախագահին

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է հարավկորեական GS Engineering and Construction շինարարական ընկերության նախագահին

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 22-ին ընդունեց հարավկորեական GS շինարարական ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Վու Սանգ Րյոնգին:

2009 թվականի դեկտեմբերին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այց էր կատարել Հարավային Կորեա: ՀՀ Ազգային ժողովի նախագահը հայաստանցի առաջին բարձրաստիճան պաշտոնյան էր, ով այցելել էր այդ երկիր: Այցի ընթացքում տեղի էր ունեցել Հովիկ Աբրահամյանի և GS Group ընկերության նախագահ Հո Չան Սուի հանդիպումը, որի արդյունքում կորեական կողմը պատրաստակամություն էր հայտնել աջակցել Հայաստանի խորհրդարանի զարգացման ծրագրին: Եւ 2010 փետրվարին, որպես այդ պայմանավորվածությունների արդյունք, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի և GS Engineering and Construction ընկերության միջև կնքվեց համաձայնագիր: Ինչպես հայտնել է ԱԺ մամլո ծառայությունը, Վու Սանգ Րյոնգը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և փոխանցեց GS Group ընկերության նախագահի ջերմ ողջույններն ու վերահաստատեց Հայաստան այցելելու` նրա ցանկությունը:

Հովիկ Աբրահամյանը կարևորեց Հայաստանի և Հարավային Կորեայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնումը` այդ տեսանկյունից նշանակալից համարելով հարավկորեական խոշորագույն մասնավոր ընկերություններից մեկի արդյունավետ գործունեությունը Հայաստանում. GS Group ընկերության մասնաճյուղ հանդիսացող GS Engineering and Construction ընկերությունը ճապոնական ընկերության հետ իրականացրել է Երևանի ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի շինարարական աշխատանքները): ՀՀ Ազգային ժողովի նախագահը հույս հայտնեց, որ համագործակցությունը Հայաստանի հետ կշարունակվի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---