Արսեն Հարությունյան. Լուսաֆորների աշխատանքը վերականգնված է, Երևանում երթևեկությունը կարգավորվել է23 ապրիլի 2010 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Հաղորդագրությունն այն մասին, որ քաղաքի կենտրոնում լուսաֆորները շարքից դուրս են եկել և խցանումների պատճառ դարձել, չափազանցված էր: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության օպերատիվ վարչության ավագ տեսուչ Արսեն Հարությունյանը: Նրա խոսքով, լուսաֆորների աշխատանքի խախտման պատճառը էլեկտրականության անջատումն էր: "Լուսաֆորները չեն աշխատել միայն Աբովյան և Կորյունի փողոցների ու Բաղրամյան և Կիևյան փողոցների խաչմերուկներում: Դա տևել է 50 րոպե: Այժմ լուսաֆորների աշխատանքը վերականգնված է, Երևանում երթևեկությունը կարգավորվել է",- ընդգծեց Հարությունյանը: Նա հաղորդեց նաև, որ լուսաֆորների աշխատանքի խախտման հետևանքով խցանումներ չեն առաջացել, իսկ դժվարացած տրանսպորտային երթևեկությունը կարգավորվել է Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից: "Ոչ մի լուսաֆոր էլեկտրաէներգիայի մատակարարման խախտման արդյունքում շարքից դուրս չի եկել",- նշեց Արսեն Հարությունյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |