Հայաստանի կառավարությունը մտադիր է կրճատել նախարարական ապարատը

Հայաստանի կառավարությունը մտադիր է կրճատել նախարարական ապարատը

PanARMENIAN.Net - Հայաստանում կա նախարարությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման խնդիր եւ կարող ենք շատ գործառույթներից ձերբազատվել, բնականաբար, նաեւ կարող ենք աշխատատեղեր կրճատել: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ապրիլի 29-ին բացելով կառավարության նիստը: Ըստ նրա, արդյունքում կուտակված ֆինանսական լրացուցիչ միջոցները թողնելու ենք նախարարությունների տրամադրության տակ եւ ուղղելու ենք պարգեւատրման ֆոնդերին: Ընդ որում, նա հանձնարարել է նախարարներին 3-4 ամսում համաձայնության գալ այդ հարցի շուրջ:

Տիգրան Սարգսյանը հաղորդել է նաև, որ կհաստատվեն նախարարությունների նոր կանոնադրությունները եւ կունենանք արդեն հստակեցված գործառույթներով թարմացված կանոնադրություններ: Վարչապետը հավելել է, որ զուգահեռաբար տարվում է բիզնես-գործընթացների նկարագրության աշխատանք:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---