30 ապրիլի 2010 - 16:04 AMT
Հայաստանի կառավարությունը հաստատել է 2011-2013թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

Ապրիլի 30-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության 2011-2013 թվականների պետական բյուջեներից իրականացվելիք բյուջետային ծախսերի ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակները հաստատելու մասին։

Որոշման համաձայն` այդ չափաքանակները կտրամադրվեն ՀՀ պետական կառավարման մարմիններին ոլորտային 2011-2013 թվականների միջնաժամկետ ծախսերի նախագծերն ավարտուն տեսքի բերելու համար։