2010 թվականի ապրիլին ծառայությունների սակագները Հայաստանում աճել են 2,2%-ով

PanARMENIAN.Net - Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2010թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրված 2.2% հավելաճի վրա էական ազդեցություն է ունեցել բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների 9.1% հավելաճը (գազային վառելիքի վաճառքի սակագների բարձրացում 37.5%-ով և խմելու ջրի մատակարարման սակագների բարձրացում 5.5%-ով):

Բացի դրանից, Հայաստանի Ազգային Վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, 2010թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է բուժսպասարկման 0.1%, կենցաղային բնույթի 0.3%, հանգստի կազմակերպման 1.1% ծառայությունների գնաճ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---