Հայաստանում ևս նշվելու է Ընտանիքի միջազգային օրը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մայիսի 20-ի նիստի ընթացքում հավանություն է տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխություններին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը հայտնել է, որ կատարված ուղղումների համաձայն, ինչպես ողջ աշխարհում, Հայաստանում ևս մայիսի 15-ին այսուհետև նշվելու է Ընտանիքի միջազգային օրը: Ընդ որում, համաձայն ուղղումների, Հայաստանում տոնը աշխատանքային օր է լինելու:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---