Տաթևի վանական համալիրի ճոպանուղու բացումը կկայանա հոկտեմբերի 16-ին

Տաթևի վանական համալիրի ճոպանուղու բացումը կկայանա հոկտեմբերի 16-ին

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մայիսի 20-ին որոշել է 80 մլն դրամ տրամադրել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը` Տաթևի վանական համալիրի ճոպանուղու կառուցումը խոչընդոտող էլեկտրահաղորդման 6 հենասյուները տեղափոխելու նպատակով։

Այդ կապակցությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է` քանի որ կառուցվում է աշխարհի ամենաերկար ճոպանուղին, ապա բնական է, որ ենթակառույցային խնդիրներ են առաջանում, որոնք պետք է լուծվեն ամենակարճ ժամկետներում, քանի որ ճոպանուղու բացումը ծրագրված է ընթացիկ տարվա հոկտեմբերի 16-ին։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---