ՀԿԵՈՒ-ում հաստատվել են ներդրումային ծրագրի նոր նախագծերը

PanARMENIAN.Net - Բիզնես-գործընթացների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում հաստատվել են ներդրումային ծրագրի նախագծերը. «Տրանսպորտային ծառայությունների զարգացում», «Դեպոյի տնտեսության արդիականացում», «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում», «Հակաճգնաժամային ծրագիր», «ՀԿԵՈՒ նախագծերը որպես զարգացման ազգային ծրագրեր»:

Ինչպես հայտնում է ընկերության մամլո ծառայությունը, այս նախագծերը նպաստելու են կազմակերպության կատարելագործմանը և ՀԿԵՈՒ ներդրումային գործունեության արդյունավետության բարձրացմանը, հսկողության պատասխանատվության բարձրացմանը ներդրումային միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ:

«Երկաթուղու միջնաժամկետ ներդրումային ծրագրի իրագործումը 2010-2012թթ. անցկացվելու է նախագծային կառավարման սկզբունքով»,- ասվում է հայտարարությունում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---