UNISTREAM-ն անհասցե դրամական փոխանցումներ կտրամադրի ԱՊՀ տարածքում 2 հունիսի 2010 - 15:16 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ-ի իր հաճախորդներին ծառայություններ տրամադրելու հարցում առավելագույնին հասնելու նպատակով դրամական փոխանղցումների միջազգային UNISTREAM համակարգը նոր ծառայություն է առաջարկում` անհասցե փոխանցումներ: Առաջին փուլում, ծառայությունը կգործի միայն Յունիաստրում բանկիերի միջև: Սակայն, հետագայում նախատեսվում է, որ նման ծառայություն կտրամադրվի նաև գործընկեր բանկերի կետերում ինչպես ՌԴ-ում, այնպես էլ ԱՊՀ-ում: Անհասցե փոխանցումները ենթադրում են, որ դրամ փոխանցելով, հաճախորդը պետք է նշի միայն երկիրը և ստացողի ամբողջական անունը: «Ներմուծելով այս ծառայությունը, մենք հաջողության ակնկալիք ունենք, քանի որ առավելություններն ակնհայտ են` հաճախորդը կարող է իր դրամը ստանալ երկրի ցանկացած կետում, ինչը պարզեցնում է ողջ գործընթացը»,-ասել է UNISTREAM-ի գլխավոր տնօրեն Սուրեն Հայրիյանը: UNISTREAM-ը ակտիվացված է թողնում նաև բոլոր վերջերս առաջարկված սակագները: Դա և 0 տոկոս տոկոսադրույքն է ազգային արժույթով փոխանցում կատարելու դեպքում, և 1-տոկոսանոց սակագները ԱՊՀ-ում, եթե փողը փոխանցվում է UNISTREAM-ը և Յունիաստրում բանկի կետերից: Ըդն որում անհասցե փոխանցումները տատանվում են 1,3-2 տոկոսի սահմաններում` կախված գումարից: Այսօր ՌԴ-ում և ԱՊՀ-ում համակարգն ունի 15 000 սպասարկման կետ: Հայաստանում համակարգը վերահսկում է շուկայի 56 տոկոսը, Ղրղզստանում` 27, Ուզբեկստանում և Տաջիկստանում` 24 տոկոսը, իսկ Մոլդովայում` շուրջ 38 տոկոսը: Ինչպես ասվում է համակարգի մամլո ծառայության կողմից PanARMENIAN.Net ին ներկայացված հաղորդագրության մեջ, ԱՊՀ-ում բոլոր փոխանցումների մեկ քառորդ մասը կատարվում է UNISTREAM համակարգով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |