ՀՀ տրանսպորտի նախարարին կից ստեղծվել է խորհրդակցական մարմին![]() 2 հունիսի 2010 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների ռազմավարական ծրագրերի, այդ թվում “Հյուսիս-հարավ” ճանապարհային միջանցքի ծրագրի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաեւ բնական եւ տեխնածին բնույթի վթարների վերացման ուղղությամբ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ՀՀ տրանսոպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի հունիսի 2-ի հրամանով ստեղծվել է խորհրդակցական մարմին: Խորհրդակցական մարմնում ընդգրկված են ոլորտը ներկայացնող մի շարք պատասխանատուներ տրանսպորտի եւ կապի նախարարությունից, ինչպես նաեւ ներկայացուցիչներ` նախագծող եւ ճանապարհաշինարարական կազմակերպություններից: Նշենք, որ նույն օրը նախարար Մ.Վարդանյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցական մարմնի առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են “Հյուսիս-հարավ” ճանապարհի տեխնիկական չափորոշիչները, որոնք կներկայացվեն նախագծային առաջադրանքում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |