2 հունիսի 2010 - 18:06 AMT
Համաշխարհային կոնտեյներային բեռնափոխադրիչներին կասկածում են գնային պայմանավորվածութայն գալու մեջ

ԱՄՆ-ի և ԵՄ-ի կանոնակարգողները սկսել են ուսումնասիրել խոշորագույն նավագնաց ընկերությունների գործունեությունը` գնային պայմանավորվածութայն գալու մեջ կասկածելով նրանց, ասվում է «Ռեյլվնեշտրանս» տրանսպորտա-էքսպեդիտորական ընկերության PanARMENIAN.Net-ին տրամադրած մամլո հաղորդագրության մեջ: Ստուգումների համար առիթ են ծառայել կոնտեյներային փոխադրումների բարձր գները:

Եվրոպայի ու ԱՄՆ-ի պաշտոնյաները պնդում են,որ նավագնաց ընկերությունները որոշել են շահույթ ստանալ համաշխարհային առևտրի աշխուժացումից:

Գների աննախադեպ աճը հետաքրքրել է Ամերիկայի ու Եվրոպայի հակամենաշնորհային մարմիններին, որոնք պարզեցին, որ նավերի քանակը չի համապատասխանում փոխադրումների աննախադեպ բարձր գներին` ըստ նրանց, ծառայությունների աճող առաջարկը չպետք է հանգեցնի սակագների աճին:

Կոնտեյներային գծերը շատ են տուժել համաշխարհային ճգնաժամից, ընդ որում 2009թ. վատագույնն էր ծովային փոխադրումների այդ տարատեսակի համար: