Քրիսթոֆեր Մահոն. ԱՄՆ կարգավորող մարմինը կօգնի Հայաստանի ՀԾԿՀ-ին խուսափել սխալներից

PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին Երևանում Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ), ԱՄՆ Այովա նահանգի Հասարական ծառայությունների խորհրդի և ԱՄՆ հանրային ծառայությունների կարգավորման ազգային ասոցիացիայի (NARUC) միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:

«Առաջին այցելությունը հիմք է հանդիսանում առաջ շարժվելու համար: Երկրորդ քայլը` մինչև տարեվերջ հայկական պատվիրակությունը կընտրի պատվիրակության անդամներ, որոնք կայցելեն Այովա նահանգ, որտեղ կշարունակվեն երկկողմանի համագործակցության քննարկումները»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՄՆ հանրային ծառայությունների կարգավորման ազգային ասոցիացիայի (NARUC) միջազգային ծրագրերի ղեկավար Քրիսթոֆեր Մահոնը:

Նրա խոսքերով, այս համագործակցությունը նախատեսված է Հայաստանի ՀԾՀԿ պահանջմունքների շրջանակներին համապատասխան, օրինակ դիտարկման, որակի չափանիշների և սպասարկման լավագույն մեթոդների կիրառում: Քրիսթոֆեր Մահոնն ավելացրեց, որ հայկական կողմի այցի արդյունքներով Այովա նահանգի և Հայաստանի ՀԾՀԿ միջև նախատեսվում է համագործակցության ծրագիր «այդ պահանջմունքները բավարարելու համար»:

Անդրադառնալով էներգետիկայի կարգավորման ոլորտի խնդիրներին, որում ԱՄՆ-ը մեծ փորձ ունի, նա ասաց, որ տարբերությունը նրանում է, որ ԱՄՆ-ը 100 տարի կարգավորում է այդ ոլորտը, իսկ Հայաստանի համար դա նոր գործառույթ է: «Հայաստանի ՀԾԿՀ-ը շարունակում է այստեղ կիրառել կարգավորման մեթոդներ, մենք էլ պատրաստ ենք օգնել խուսափել այն սխալներից, որոնք ժամանակին թույլ ենք տվել: Մենք ուղղակի ցանկանում ենք, որպեսզի Հայաստանի կարգավորող մարմինը հեծանիվ չհնարի»,- նշել է մասնագետը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---