Ներսես Երիցյան. Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան կհանգեցնի մասնավոր տրանսֆերտների կրճատմանը

Ներսես Երիցյան. Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան կհանգեցնի մասնավոր տրանսֆերտների կրճատմանը

PanARMENIAN.Net - Հայասանի տնտեսության առանձին ոլորտների աջակցությանն ուղղված բարեփոխումները և լուծումները, որոնք սկսվել են ֆինանսական ճգնաժամի փուլում և շարունակվում են, կհանգեցնեն տնտեսության դիվերսիֆիկացիային, հատկապես նոր կամ ընդլայնվող փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հաշվին: Այդ մասին Երևանում միգրացիայի, դրամական փոխանցումների և սփյուռքի տնտեսական ու սոցիալական ազդեցության հարցերով միջազգային համաժողովում լրագրողներին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: «Մասնավոր տրանսֆերտները մարտահրավեր են մեզ համար, նրանք լուծում են լուրջ սոցիալական հարցեր հասարակության մեջ աղքատությունը հաղթահարելու համար, բայց չեն կարող շարունակական լինել»,- ասել է նա:

Նախարարի խոսքերով, ապագայում պետք է հատուկ ուշադրություն դարձնել ոչ թե նրան, թե ուր են ուղղվում տվյալ տրասնֆերտները, այլ երկրի զարգացման ուղեծրի ճիշտ պլանավորմանը. տնտեսությունը պետք է հիմնված լինի արտահանման վրա, պետությունը պետք է նպաստի արտասահմանյան ներդրումներին և դրանց զարգացմանն այն ոլորտներում, որտեղ արտադրության ընդլայնման հնարավորություններ կան, ինչպես նաև անհրաժեշտ է ներդրումներ կատարել կրթության և գիտության ոլորտում:

Ներսես Երիցյանը պարզաբանեց, որ կա շահույթի երկու տեսակ` փաստացի շահույթ, երբ մարդիկ կայուն աշխատանք ունեն արտասահմանում, որի հաշվին աճում են եկամուտները և սեփական կենսակերպը բարելավելու նրանց ձգտումն ակնհայտ է դառնում և նրանք նույնպես կարող են լավ ներդրողներ լինել: «Իսկ այն միջոցները, որոնք պարզ տրանսֆերտներ են սոցիալական հարցերի լուծման համար և զուգահեռ են երկրի զարգացմանը, աստիճանաբար կկրճատվեն»,- կարծում է նախարարը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---