ՀՀ կառավարությունը կզբաղվի գիտության մեջ տնտեսական հատվածի ինտեգրմանը նպաստով մեխանիզմների մշակմամբ

PanARMENIAN.Net - Հայաստանում գիտության մեջ տնտեսական հատվածի ինտեգրմանը նպաստող մեխանիզմներ չկան: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նրա խոսքերով, գիտական պոտենցիալի զարգացման համար բիզնեսը ևս պետք է հետաքրքրվի նորարարական մշակումներով:

«Մեզ անհրաժեշտ են համալիր միջոցներ: Մասնավորապես, վենչուրային հիմնադրամներ, քանի որ պետությունը պետք է ինչ-որ չափով փոխհատուցի ռիսկերը, ինչպես նաև խնդիրներ կան հեղինակային իրավունքների հետ, հայտնագործությունների արտոնագրումը շատ թանկ արժի` 10 հազար դոլար»,- ասել է Սամվել Հարությունյանը:

Գիտության զարգացման ռազմավարության շրջանակներում, որն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից և նախատեսված է 5 տարվա համար, այդ ուղղությամբ մշակվելու է միջոցների ժամանակացույց, ասել է Սամվել Հարությունյանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---