ՀԿԵՈւ-ի հիմնական խնդիրն ընկերության բյուջեի հավասարակշռումն է 1 հուլիսի 2010 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Հիմնական խնդիրը, որի հետ բախվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ը, ընկերության բյուջեի հավասարակշռումն է, Երևանում լրագրողներին ասել է ՌԵՈւ նախագահ Վլադիմիր Յակունինը: «Մենք դեռ միջոցներ ենք ներդնում, բայց ներդրումային ռեսուրսները համալրելու համար բավարար աղբյուրներ չենք ստեղծում, և այս ուղղությամբ մենք դեռ պետք է աշխատենք, մասնավորապես, սակագնային քաղաքականության և բեռների ներգրավման ուղղությամբ»,- ասել է նա: ՌԵՈւ ղեկավարն ավելացրեց, որ ՀԿԵՈւ-ն ավելի շատ, քան որևէ մեկը ցանկանում է Հայաստանի տնտեսության զարգացումը. «Մենք միայն փոխադրողներ ենք և ապրանքներ և բեռներ չենք արտադրում, մեզ անհրաժեշտ է, որպեսզի հայկական ձեռնարկություններն աշխատեն»,- ասել է նա: 2010-ին սկսվել և ավարտվելու է Երևանի լոկոմոտիվային դեպոյի վերակառուցումը: Վերակառուցման շրջանակներում արդեն փոխվել են տանիքային ծածկույթները, դեպոյի մուտքային ուղիները, ավարտվել է 10 տոննա կշռով վերամբարձ կռունկի վերանորոգումը: Չնայած դեպոյի լայնածավալ վերակառուցմանը` շոգեքարշների ընթացիկ վերանորոգումն իրականանում է սովորական ռեժիմով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |