ԱՊՀ ցանցային համալսարանը պատրաստվում է ընդունել առաջին ուսանողներին

PanARMENIAN.Net - ԱՊՀ ցանցային համալսարանն արդեն այս տարի կընդունի առաջին ուսանողներին: Այս մասին հաղորդել է ԱՊՀ մասնակից երկրների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը` ելույթ ունենալով ԱՊՀ մասնակից երկրների կրթության նախարարների 17-րդ համաժողովում:

Արմեն Սմբատյանը հաղորդել է, որ ԱՊՀ երկրներից ժամանած ուսանողներին հնարավորություն է տրվում սովորելու ամենալավ բուհերից մեկում և ստանալու մագիստրոսի երկու դիպլոմ:

2010-2011 թթ. ուստարում ուսանողներին համատեղ կրթական ծրագրերով կուսուցանեն` «Միջազգային իրավունք», «Մենեջմենթ», «Միջազգային մենեջմենթ», «Տնտեսագիտություն» ըստ մասնագիտական ուղղվածության` «Միջազգային առևտուր», «Բանասիրություն» ըստ մասնագիտացման ուղղվածության` «Ռուսաց լեզու և գրականություն», հաղորդում է ԱՊՀ մասնակից երկրների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---