Տաթևի Ճոպանուղու կառուցումը գտնվում է ավարտական փուլում

PanARMENIAN.Net - Տաթևի զբոսաշրջային համալիրի շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով Ազգային մրցունակության հիմնադրամը կազմակերպել է լրագրողների շրջագայություն: «Ճոպանուղու կառուցումը գտվում է ավարտական փուլում, հիմնական աշխատանքներն արդեն ավարտվել են, մնում է միայն բարեկարգման աշխատանքները»,-լրագրողներին է հայտարարել Տաթևի ճոպանուղու շինարարական աշխատանքների ու ենթակառուցվածքների ղեկավար Արտաշես Ղազախեցյանը: Ըստ նրա, շվեյցարացի մասնգետներն արդեն տեղադրել են սարքավորումները և մոնտաժային աշխատանքներ են տանում էլեկտրոնիկայի գծով, ինչպես նաև, ընթացքում է գտնվում ամենակարևոր պահը` ճոպանի անցկացումը հատուկ սարքերի միջոցով, որոնք գտնվում են Հալիձորի կիրճի հակառակ կողմերում և աշխատում են միաժամանակ: Ղազախեցյանը նշել է նաև, որ ճոպաններն ունեն 40 մմ լայնություն և ամրության 6-ակի պաշար:

«Մինչ սեպտեմբեր աշխատանքներն արդեն կավարտվեն, որից հետո մենք կանցնենք փորձարկումների փուլին, որպեսզի մինչև հոկտեմբերի 16-ն արդեն ունենանք պատրաստի, գործող ճոպանուղի: Նրա գործարկման ու անվտանգության ապահովման փորձարկման համար կհրավիրվի հատուկ հանձնաժողով Եվրոպայից, որն իր եզրակացությունը կտա միջազգային չափանիշներին ճոպանուղու համապատասխանության վերաբերյալ: Բոլոր սարքերը, որոնք օգտագործվում են ճոպանուղու շինարարության համար, փորձարկումներ են անցել համապատասխան գործարաններում, իսկ ճոպանուղին ըստ միջազգային վիճակագրության, ամենաանվտանգ տրանսպորտային միջոցն է»,-հավաստիացրել է Արտաշես Ղազախեցյանը: Անդրադառնալով ճոպանուղու անվտանգությանը, նա նշեց, որ ողջ համակարգն ունի անվտանգության մի քանի մակարդակ` տատանումների, էլեկտրական լարման, քամու և այլ անկանխատեսելի հանգամանաքների համար»,-ասել է ծրագրի ղեկավարը:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Տաթևից, ճոպանուղու երկարությունը 5, 7 կմ է, իսկ ամենաբարձր կետը` 330 մ է: Ճոպանուղիով միաժամանկ կերթևեկի 2 վագոն, յուրաքանչյուրը 25 մարդ տարողությամբ: Վագոնները կհասցնեն ուղևորներին մինչև Տաթևի վանք 11 րոպե 25 վայրկյանում: Ճոպանուղին կարող է ապահովել 5 ուղևորություն հաճախականությունը, սակայն, այն կաշխատի օրը երկու անգամ, կամ ըստ պահանջարկի:

«Դա իրոք կլինի ամենաերկար ռևերսիվային ճոպանուղին աշխարհում; Շինարարական աշխատանքներն իրականացնում են իտալական «Ռենկո» ընկերության մասնագետները, իսկ սարքավորումները տրամադրել է «Գարավենտա» ընկերությունը, որն այդ ոլորտում 2-րդ ընկերությունն է աշխարհում: Ճոպանուղու կայանի կողքին կգործի կայանատեղի, պուրակ կլինի, իսկ հետագայում նախատեսվում է կառուցել հյուրանոցային համալիրներ: Աշխատանքներին մասնակցում են ինչպես իտալացի մասնագետներ ու շվեյցարացի մասնագետներ, այնպես էլ տեղացիներ, որոնց ընդհանուր քանակը հասնում է 60-ի»,-ասել է Տաթևի ճոպանուղու շինարարական աշխատանքների ու ենթակառուցվածքների ղեկավար Արտաշես Ղազախեցյանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---