Հայաստանի առևտրային բանկերում վարկային ներդրումների ծավալը հունիսի վերջին կազմել է 797,9 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2010 թ. հունիսի վերջին կազմել է 797,9 մլրդ դրամ` մայիսի ցուցանիշի համեմատ աճելով 2,3 տոկոսով կամ 18 մլրդ դրամով: ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատվական տեղեկատուից հայտնի է դառնում, որ ընդհանուր գումարից 770,9 մլրդ դրամ տրվել է երկրի քաղաքացիներին, իսկ 27 մլրդ դրամ` այլոց:

Բացի այդ, վարկային միջոցների 46,2 տոկոսը տրվել է դրամով, իսկ 53,8 տոկոսը` արտարժույթով:

Ընդ որում, երկրի քաղաքացիներին տրված վարկերի ամենամեծ ծավալը առևտրի բնագավառին է բաժին հասնում` 164,7 մլրդ դրամ: Դրան հետևում են` արդյունաբերության բնագավառը` 152,1 մլրդ դրամ, սպառողական վարկերը` 143,8 մլրդ դրամ, հիփոթեքային վարկերը` 83,5 մլրդ դրամ, շինարարության բնագավառը` 58,8 մլրդ դրամ: Բացի այդ, գյուղատնտեսական վարկերը հունիսի վերջին կազմել են 48,7 մլրդ դրամ, սպասարկման բնագավառներինը` 34,1 մլրդ դրամ, կապի և տրանսպորտի բնագավառինը` 22,2 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---