Օգոստոսի 20-ին տեղի ունեցավ «Պատվո բլուր» փոստային նամականիշի մարման պաշտոնական արարողությունը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 20-ին «Հայփոստ» ՓԲԸ փոստային բաժանմունքներից մեկում տեղի ունեցավ «Պատվո բլուր» փոստային նամականիշի մարման պաշտոնական արարողությունը, որին մասնակցեցին Հայաստանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարարներ Մանուկ Վարդանյանը, Իգոր Լևիտինը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը:

Նամականիշի թողարկումը նվիրվում է 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուս սպաների հիշատակին: Նամականիշի անվանագինն է 350 դրամ, տպաքանակը` 40 000, գեղաթերթիկի անվանագինն է 650 դրամ, տպաքանակը` 30 000:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---