Վահե Սարգսյան. Հայաստանը պետք է որոնի գազի առաքման այլընտրանքային ուղիներ

PanARMENIAN.Net - Վերջերս ԶԼՄ-ներում հաճախակի են դարձել խոսակցություններն այն մասին, որ Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան առաքող գազամուղը մտադիր է գնել Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը: Գազատարի հնարավոր վաճառքն ադրբեջանական ընկերությանը, բացասական հետևանքներից բացի, կարող է նաև դրական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, քանի որ նա կսկսի որոնել գազի մատակարարման այլընտրանքային ուղիներ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը:

Ըստ Սարգսյանի, այն դեպքում, եթե Ադրբեջանը գնի գազամուղը, Հայաստանը, առաջին հերթին, պետք է ակտիվացնի իրանական ուղղությունը երկնագույն վառելիքի այլընտրանքային մատակարարման համար: «Եթե Ադրբեջանը գնելով գազամուղը խնդիրներ ստեղծի Հայաստան գազի առաքման համար, հայկական կողմը պետք է բարձրացնի հյուսիսային Արցախի տարածքների ազատագրման հարցը: Հենց այդ տարածքներով են անցնում բոլոր խոշոր տարածաշրջանային տնտեսական նախագծերը`Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը: Եթե հայկական կողմը բարձրացնի այդ հարցը, գերտերությունները թույլ չեն տա, որպեսզի Ադրբեջանը խնդիրներ ստեղծի Հայաստան գազի առաքման համար»,-ասել է փորձագետը: Նա հավելեց նաև, որ դրանից բացի Հայաստանը պետք է ակտիվորեն օգտագործի Ջավախքը դեպի ծով ելք ունենալու համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---