Ռոման Խուդոլի. «Սոտքի հանքավայրից ոսկու արդյունահանումը կարող է հասնել տարեկան 150 հազ. ունցիայի» 9 սեպտեմբերի 2010 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում «Գեոպրոմայնինգ» ընկերությունների ընդհանուր ներդրումները հասել են 200 մլն դոլարի: Այս մասին Վարդենիսում (Գեղարքունիքի մարզ) լրագրողներին հայտնել է «Գեոպրոմայնինգ» ԲԲԸ նախագահ Ռոման Խուդոլին: Ներդրումային ծրագրի նախագծային աշխատանքները կավարտվեն 2011 թ., ընդ որում, դրանց մի մասն արդեն իրականացվում է: «Երբ մենք հնդկական ընկերությունից գնեցինք ձեռնարկությունը, այն մեկ տարի արդեն չէր աշխատում: Դա շատ դժվար հանքավայր է. տեխնոլոգիաները, որ մենք հիմա օգտագործում ենք, հնարավորություն են տալիս հարստացնելու օքսիդացված հանքաքարերը, իսկ դրանց տակ մնացած ամուր հանքաքարերը հանելու համար նոր տեխնոլոգիաներ են պետք», - ասել է նա: Նրա խոսքերի համաձայն, «Գեոպրոմայնինգ» ԲԲԸ-ն երկու միջազգային ընկերությունների հետ պայմանագիր է կնքել Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկայում «Ալբիոն» նորարարական տեխնոլոգիաներ ներկրելու մասին: Դրա հետ կապված Ռոման Խուդոլին նշել է, որ ներդրումներ են կատարվելու նաև Սոտքի քարհանքի ավելացման, դիազայնի, ինչպես նաև քարհանքի վերամշակման ծրագրի փոփոխման համար: Ընկերության ղեկավարը հաղորդել է նաև, որ Սոտքի ոսկու հանքավայրերում ընթացիկ տարում ներդրումները հասել են 5 մլն դոլարի` նախատեսված 7 մլն դոլարի փոխարեն: Տեխնիկական վերազինման ծրագրի իրականացման ընթացքում ընկերությունը ձեռք է բերել և շահագործել է 10 քարհանքային «Բելազ» բեռնաթափ մե քենա` 45 տոննա բեռնատարողությամբ, մի քանի Caterpiller մարկայի բուլդոզեր, 6 բարձող և հորատող «Аtlas Copco» հաստոց: Հուլիսին Հայաստան է ներմուծվել լեռնահանքային արդյունաբերության արտառոց` BUCYRUS ֆիրմայի RH-90C ջրաբաշխական գետնափոր սարքավորումը: Ռոման Խուդոլին նշել է, որ ընթացիկ տարում ոսկու արդյունահանումը կկազմի 25 հազ. ունցիա, իսկ «Ալբիոնի» ներկրումից հետո ընկերությունը ծրագրում է արդյունահանել տարեկան 150 հազ. ունցիա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |