Հայաստանն արդեն պատրաստ է անդամակցել որոնողափրկարարական գործողությունների գծով միջազգային խմբին

Հայաստանն արդեն պատրաստ է անդամակցել որոնողափրկարարական գործողությունների գծով միջազգային խմբին

PanARMENIAN.Net - «Ես վստահ եմ, որ Հայաստանը կանդամակցի Որոնողափրկարարական գործողությունների գծով միջազգային խորհրդատվական խմբին (ՈՓԳՄԽՄ)»,-Հայաստանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի ուսումնամարզական կենտրոնի ղեկավար Ռագներ Բոեն: Ըստ նրա, ՆԱՏՕ-ի «Հայաստան-2010» զորավարժությունները կազմակերպված էին ՈՓԳՄԽՄ պահանջներին համապատասխան, դրանց նպատակն էր վերապատրաստել մասնակիցներին ըստ ՈՓԳՄԽՄ պահանջների: Ըստ Բոեի, մասնակիցներն արդեն պատրաստ են գործել Որոնողափրկարարական գործողությունների գծով միջազգային խորհրդատվական խմբի շրջանակներում:

Իր հերթին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության ղեկավար Սերգեյ Ազարյանն ասել է, որ Հայաստանը, որտեղ արդեն երկու անգամ անց են կացվել նման վարժանքներ, վաղուց արդեն համագործակցում է ՈՓԳՄԽՄ-ի հետ:

Հայաստանում ընթանում են ՆԱՏՕ-ի «Հայաստան-2010» զորավարժությունները, որոնք ուղղված են տարերային աղետի հետևանքների վերացմանը: Զորավարժություննեին մասնակցում է 333 փորձագետ ու դիտորդ 28 երկրից և 5 միջազգային կազմակերպությունից, ինչպես նաև 373 Հայաստանի ներկայացուցիչ:

Ըստ զորավարժությունների սցենարի, սեպտեմբերի 11-ին 09:05-ին ՀՀ Կոտայքի մարզում տեղի է ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է 12 հազար, վիրավորվել՝ 17 հազար մարդ: Շարքից դուրս են եկել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, խափանվել է կապը, գազա- և էներգամատակարարումը, տրանսպորտը, հազարավոր մարդիկ անօթևան են մնացել: Բացի այդ, վթար է տեղի ունեցել նաև Աբովյանի քիմգործարանում, որի հետևանքով մթնոլորտ է արտանետվել 4 տոննա քլոր:

Ըստ սցենարի Հայաստանը օգնություն է խնդրում աշխարհի երկրներից՝ համապատասխան մասնագետներ և տեխնիկա ուղարկելով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---