Սանիտարական նորմերի խախտումների համար Հայաստանի տնտեսվարող սուբյեկտները տուգանվել են 15 մլն դրամով17 սեպտեմբերի 2010 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ տարում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի և անասնաբուժության անվտանգության պետական ծառայությունը 150 ստուգում է անցկացրել, որի արդյունքում տնտեսվարող սուբյեկտները 15 մլն դրամ տուգանք են մուծել, լրագրողներին հայտնել է ծառայության պետ Գրիշա Բաղյանը` Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերի համաձայն, ստուգված 150 տնտեսվարող սուբյեկտներից միայն 5-ի մոտ չեն հայտնաբերվել խախտումներ, իսկ մյուսների մոտ եղել են վտանգավոր կամ ժամկետանց սննդամթերք, բացակայել են արտադրման ժամկետի մասին գրանցումը, սանիտարական նորմերի խախտումներ են նկատվել և այլն: Բացի այդ, ԳՈՒՄ-ի տարածքում գործող մսամթերքի իրացման կետերում կատարված ստուգումների արդյունքնում բացահայտվել են` մսի իրացման դեպքեր առանց համապատասխան փաստթղթերի առկայության, տեխնիկական անվտանգության կանոնների խախտման դեպքեր, ջերմաստիճանի ռեժիմի խախտումներ, արևի ճառագայթների անմիջական առկայություն մսի վրա և այլն: «Մսամթերքի առևտուրը դադարեցվել է, սակայն ներկա պահին 18 կետերից 12-ը կրկին բացվել է», - ասել է Գրիշա Բաղյանը: Ինչ վերաբերում է վերջերս «Գեղամա» ռեստորանում 41 մարդու թունավորման դեպքերին, Բաղյանը հայտնել է, որ այդ միջադեպի պատճառը կերակուրի մեջ եղած մանրէների առկայությունն էր, որն առաջանում է կենդանի օրգանիզմում` բորբոքային գործընթացում: Այսինքն` թունավորման պատճառը ոչ թե սննունդն է եղել, այլ մարդկային գործոնը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |