Հայաստանը շահագրգռված է չինական ներդրումների օգտագործմամբ արևային մարտկոցների արտադրությամբ

PanARMENIAN.Net - Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 22-ի առավոտյան Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և նրա գլխավորած պատվիրակությունը Շանհայից ժամանել են Սիչուան նահանգի Չենգդու կենտրոն, որտեղ Տիգրան Սարգսյանն իր կեցավայրում հանդիպել է Սիչուանի նահանգապետ Ցզյան Ցզույ Ֆենին: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, նահանգապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարության ղեկավարին Սիչուան նահանգում 2008թ. տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները հաղթահարելու գործում Հայաստանի տրամադրած օգնության համար:

Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է, որ այցի նպատակը տնտեսական հարաբերություններին նոր ազդակ հաղորդելն է. հետաքրքրական շատ մտահղացումներ կան, և պետք է փնտրվեն տնտեսական համագործակցությունը զարգացնելու ուղիներ` դրանք բարձրացնելով քաղաքական մակարդակի: Նա տեղեկացրել է, որ պատրաստված է համատեղ գործունեության ծրագրերի փաթեթ, որի իրականացման ուղղությամբ հարկ է ակտիվ աշխատանք տանել:

Օրվա ընթացքում ՀՀ վարչապետը և նրան ուղեկցող պատվիրակությունը այցելել են «Sichuan Aerospace Tuoxin Basalt» գործարան, «Tuoxin» ընկերության հարավ-արևմտյան օդանավակայանի տարածքում ստեղծված տնտեսական զարգացման գոտի, որտեղ ծանոթացել են նաև արեգակնային մարտկոցներ արտադրող ընկերություններից մեկի աշխատանքին: Ինչպես նշել է ՀՀ էնոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՉԺՀ իր այցի ընթացքում ունեցած հանդիպումների ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կոնկրետ ծրագրեր է ներկայացրել, որոնցից մեկն արևային մարտկոցների արտադրությունն է, որի առնչությամբ էլ տեղի է ունեցել ճանաչողական այց համապատասխան ընկերություններից մեկը: Այս առումով Հայաստանն ունի համապատասխան գիտական ներուժ, ինժեներական պատրաստված մասնագետներ, և այսօր փնտրվում են դրսից ներդրումներ ու տեխնոլոգիաներ ներգրավելու հնարավորություններ: Այն միջանկյալ փուլ կհանդիսանա հանրապետությունում ինքնուրույն տեխնոլոգիաների զարգացման համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---