Ռուսաստանը Հայաստանին 5000 տոննա ցորեն և 1000 տոննա զտված արևածաղկի ձեթ է հատկացրել

Ռուսաստանը Հայաստանին 5000 տոննա ցորեն և 1000 տոննա զտված արևածաղկի ձեթ է հատկացրել

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 24-ի նիստում թույլատրել է Ռուսաստանի կառավարության կողմից Հայաստանին հատկացված մարդասիրական օգնությունը պահպանման տեղամասեր տեղափոխելու և պահեստավորելու հետ կապված 12,28 մլն դրամ ծախսի ֆինանսավորումը իրականացնել 2010թ. երկրորդ կիսամյակում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության արտաբյուջետային միջոցների հաշվին։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, Ռուսաստանը Հայաստանի համար 5000 հազար տոննա ցորեն և 1000 տոննա զտված արևածաղկի ձեթ է հատկացրել:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---