ՀՀ վարչապետը ԱԶԲ-ին պատմել է հայկական կառավարության հակաճգնաժամային ծրագրի մասին 1 հոկտեմբերի 2010 - 19:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի անդամներին պատվիրակության ղեկավար Աշոկ Կումար Լահիրիի գլխավորությամբ։ Ինչպես նշվում է Հայաստանի կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, հանդիպման ժամանակ վարչապետը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև ծավալված արդյունավետ համագործակցության վերաբերյալ ու կարևորել դրա շարունակականության ապահովումը։ Անդրադառնալով համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքներին` Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրով իրականացված միջոցառումները։ Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները։ Այդ համատեքստում կառավարության ղեկավարն ընդգծել է գիտելիքահենք տնտեսության ձևավորման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և կրթական համակարգի բարեփոխումների իրականացման գործում ԱԶԲ-ի ներգրավվածության կարևորությունը։ Առաջնային է համարվել նաև մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ կառավարության ու ԱԶԲ-ի միջև համագործակցության մակարդակը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |