Վարդան Բոստանջյան. 2011թ. բյուջեն ապահովում է բնակչության նվազագույն պահանջները

Վարդան Բոստանջյան. 2011թ. բյուջեն ապահովում է բնակչության նվազագույն պահանջները

PanARMENIAN.Net - Որքան էլ վիճակագրական տվյալները տնտեսական աճ ցույց տան, բոլորը տեսնում են, որ կան խնդիրներ, որոնք դժգոհություն են առաջացնում բնակչության շրջանում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը:

Ըստ Բոստանջյանի, երկրի տնտեսական զարգացմանը խանգարում է նաև ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը: «Հակամարտությունը խոչընդոտում է նաև ժողովրդավարության ու մարդու իրավունքների ինստիտուտների ներդրմանը: Մյուս կողմից այդ ինստիտուտները չեն կայացել Հայաստանում, քանի որ ներքաղաքական միջավայրն անբարենպաստ է՝ ամենուր քաղաքական ինտրիգներ են, ուժեր, որոնք միտումնավոր կերպով լարվածություն են առաջացնում քաղաքական դաշտում, դիմում են արտաքին ուժերին»,-ասել է պատգամավորը: Ընդ որում, նա հավելել է, որ կան ոլորտներ, որոնք բավական լավ են զարգանում, որոնցից մեկն, ըստ Բոստանջյանի, հասարակական կառավարումն է:

ՀՀ կառավարության ԱԺ ներկայացված 2011թ. բյուջեի վերաբերյալ Բոստանջյանը նշել է, որ, ըստ այդ փաստաթղթի, հաջորդ տարի երկրի տնտեսությունը որակական աճ է գրանցելու: «2011թ. բյուջեն ապահովում է բնակչության նվազագույն պահանջները»,-ասել է Բոստանջյանը՝ հավելելով, որ այդպիսով բյուջեն սոցիալական է դառնում:

Անդրադառնալով Հայաստանում մենաշնորհների դեմ պայքարին՝ Բոստանջյանը նշեց, որ յուրաքանչյուր երկրում կապիտալի կուտակման սկզբնական փուլում միշտ էլ մենաշնորհներ են առաջանում: «Իսկ մենք պայքարում ենք այդ երևույթի դեմ մեր ուժերի ներածին չափով»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---